Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով անցնողների թիվը կավելանա մեկով (տեսանյութ)

Հասարակություն
jirayr-sef

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ  Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով  անցնողների թիվը կավելանա մեկով՝ յոթից  դառնալով ութ։ «Արթուր Մովսիսյանի մասով նախաքննությունն  ավարտվել է, եւ որքան հասկացանք,  նրա մասով գործը մոտ մեկ շաբաթվա ընթացքում կուղարկվի դատարան եւ կմիացվի Սեֆիլյանենց գործին»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը:  Արթուր Մովսիսյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում զենք զինամթերք փոխադրելու մեջ:  «Սակայն  նա չի ընդունում մեղքը, ցուցմունքներ չի տվել: Իր համար անհասնակալի է եւ որոշակի առումով զավեշտալի: Արթուրը 2015 թ օգոստոսից ՀՀ-ից մեկնել է արտագնա աշխատանքի, մինչեւ 2017 թ մայիսի 7-ը, այսինքն  մեկ տարի 10 ամիս մոտավորապես , մեկ անգամ մի քանի օրով նա Հայաստան է եկել: Զորամաս կամ գունդ գրավելու մեղադրանք է առաջադրվում մի անձի, ով ՀՀ-ում հանրապետությունում չի գտնվում եւ գրեթե ոչ մեկի չի ճանաչում»: Արթուր Մովսիսյանին ձերբակալել են Ռուսաստանում՝  2016թ նոյեմբերի 16-ին, չնայած նրա նկատմամաբ հետախուզում հայտարարված էր հունիսի 2-ից։    Նրան տեղափոխել  են  Հայաստան, երբ գործն ուղարկվել է  դատարան: Պաշտպանական կողմը ենթադրում է, թե Ռուստանում գտնվող անձի նկատմամբ  ինչպես է քրեական գործ հարուցվել Հայաստանում. «Մի բան հասնակալի է, քանի որ գործը քաղաքական է եւ շոշափվում է Սեֆիլյանի անունն այդ գործով եւ բոլոր այն անձինք, ովքեր կասկածի թեկուզ փոքր հիմքեր ունեն, այն անձանց պետք է մեղադրանք առաջադրել»,- ավելացնում է պաշտպանը : Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարությունը կշարունակվի հունիսի 27-ին: