Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էկոլոգիայի հարկ՝ նաև մթնոլորտը չաղտոտելու համար (տեսանյութ)

Հասարակություն
sport-elektromobil

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի գործող մարզիկ Էդուարդ Եղյանի կարծիքով, Հայաստանում շատ քիչ են էլեկտրոմոբիլները, որոնք ապագայի ավտոմեքենաներն են: «Հայաստանում մի քանի անհատներ ունեն էլեկտրոմոբիլներ, որոնք հիմնականում թանկարժեք տարբերակներ են: Իսկ ահա ճապոնական «Նիսան» ընկերության էլեկտրոմոբիլը հասանելի է բոլորին: Օրինակ, վերջին մեկ ամսում Վրաստանը նման 5100 ավտոմեքենա է ներմուծել»: Էլեկտրոմոբիլի առավելությունն կայանում է ոչ միայն մթնոլորտը չխախտելու մեջ, այլեւ նրանում, որ այն հազվադեպ է շարքից դուրս գալիս՝ մինչեւ մարտկոցի վերջնական մաշումը: Հայաստանում էլեկտրոմոբիլների ներդրման հարցում գլխավոր խնդիրը լիցքակայանների բացակայությունն է: «Էլեկտրոմոբիլը կարելի է լիցքավորել տան պայմաններում, սովորական հոսանքագծով, որը տեւում է մոտ չորս ժամ: Իսկ ահա լիցքակայաններում այդ գործընթացը կարճ է տեւում: Բացի այդ, լիցքակայանների առկայության դեպքում մարդը հանգիստ կարող է երկար ճանապարհորդության գնալ», - նշեց փորձառու ավտոարշավորդը: Էդուարդ Եղյանին առայժմ զարմացնում է այն, որ էլեկտրոմոբիլ ներմուծելիս հարկ է լինում վճարել նաեւ էկոլոգիայի համար: «Ճիշտ է, դա խորհրդանշական գումար է, սակայն մեր օրենսգրքում դեռեւս հստակ չի նշված, թե ինչու էկոլոգիապես մաքուր ավտոմեքենայի համար պետք է վճարել բնության պահպանման համար», - եզրակացրեց մարզիկը: