Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սողանք տան դիմաց՝ 35 մ լայնությամբ

Հասարակություն
6bc0596ffb22bbd0535b2c0d0e4e3e2b

 

Հունիսի 23-ին, ժամը 10:47-ին տեղեկություն է ստացվել, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկի դիմաց հողը սահել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:  Պարզվել է, որ տեղի է ունեցել սողանք (մոտ 35 մ լայնություն, 55 մ երկարություն և 1.5 մ խորություն): Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով գործունեության բաժնի պետին, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, Կապան քաղաքի գլխավոր ճարտարապետին և ԲՊԱՀՎԿ վարչության պետին: ԱԻՆ