Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս է հողատարածքը հայտնվել Սպայկայի տնօրինության տակ. հարցում Տարոն Մարգարյանին

Քաղաքականություն
Arayik

Այսօր քաղաքապետարանի «ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցում է հղել՝ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք նվիրաբերելու վերաբերյալ։ Հարգելի՛ պարոն Մարգարյան, Այսօր՝ հունիսի 23-ին Կառավարությունը հաստատել է Ձեր կողմից ներկայացված «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք նվիրաբերելու որոշման նախագիծը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում եմ պարզաբանել. 1.      Ե՞րբ է քաղաքապետարան բերվել վերոնշյալ ընկերությունների կողմից առաջարկած ներդրումային ծրագիրը, որը Դուք ներկայացրել եք որպես նախագիծ Կառավարության նիստում սույն թվականի հունիսի 23-ին: 2.      Ի՞նչպես են վերոնշյալ տարածքները դարձել Երևան քաղաքի սեփականություն: Արդյոք Երևան քաղաքն այդ հողատարածքը կամ դրա մի հատվածը գնե՞լ է այլ սեփականատերերից: Եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել այդ նպատակով: 3.      Ի՞նչ տույժեր և տուգանքներ են սահմանված վերոնշյալ ընկերությունների համար նվիրաբերության պայմանագրով սահմանված ներդրումային պայմանները խախտելու դեպքում: 4.      Արդյոք վերոնշյալ հողատարածքը ամբողջությա՞մբ է տրվում որպես նվիրաբերություն, թե՞  163.8 հա հողատարածքի մի մասն ունենալու է այլ կարգավիճակ: Արայիկ Հարությունյան «ԵԼՔ» խմբակցության անդամ Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ