Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանա լճից հավելյալ ջրառի որոշումը հակասում է օրենսդրությանը. ԷկոԼուր

Տնտեսություն
062308145536

ՀՀ կառավարությունը սկսեց իրականացնել Սևանա լճի հաշվին փող աշխատելու խիստ վտանգավոր ծրագիրը: Կառավարությունն առաջարկում է Սևանա լճից օրենքով սահմանված 170 միլիոն խմ ջրառն ավելացնել 100 միլիոն խմ-ով 2017թ-ի համար: Կառավարությունը հիմնավորում է իր որոշումը Սևան-Հրազդան հիդրոկասկադի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների և ոռոգման տարածքների մեծացմամբ. • Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգելի հողատարածքները կապահովվեն անհրաժեշտ ջրաքանակով • մեխանիկական ջրարտադրությունը կփոխարինվի ինքնահոսով և կտնտեսվի էլեկտրաէներգիայի 1.2 մլրդ դրամ ծախսը • Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ կարտադրվի շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, որի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի ստացված հասույթը կուղղվի ՀՀ կառավարության կողմից սահմանված նպատակային ներդրումների իրականացմանը: Այս նախագծին առարկել է ՀՀ բնապահպանության նախարարությունը: «Համաձայն նախագծի` Սևանա լճից ևս 100 մլն խոր մ ջրաքանակ բաց թողնելու դեպքում լճի մակարդակը կիջնի ևս 8սմ-ով՝ արդյունքում խախտելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշռի սահմանաչափը: Մինչդեռ Սևանա լճի էկոհամակարգի ոչ կայուն էկոլոգիական վիճակից ելնելով անհարաժեշտ է ապահովել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշիռը: … Որոշման նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է, ներկայացված տարբերակով ընդունման դեպքում այն կհակասի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին և պահանջներին, եթե հաշվի չառնվեն ՀՀ բնապահպանության նախարարության առարկությունները»,- մասնավորապես նշված է ՀՀ բնապահպանության նախարարության առարկության մեջ: Ավելին՝ այստեղ