Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրաշենի ծիրանը տանում են ջրի գնով. բնակիչները փակել են ճանապարհը. shamshyan.com

Հասարակություն
0661801223f85c771acbd29bbabaf6e8

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջրաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Ջրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհը, ինչի հետևանքով էլ երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն ասում էին. «Վարչապետ Կարեն Կարապետյանն ու գյուղնախարար Իգնատի Առաքելյանը մեզ հույս էին տալիս, որ գյուղացին ինչքան միրգ արտադրի, ոչ մի բան գետնին չի մնա, մինչդեռ վարկերով ողջ ծիրանի այգիները մշակել ենք ու բարձր որակի ծիրան ենք արտադրել, ու ովքեր, որ պետք է մեզանից գնեին, խոստացել էին, որ արժեքը կլինի 800 դրամ։ Բարձր որակի արտադրանքը կա, մեր քրտինքով օր ու գիշեր խնամել ենք, եկավ իրենց խոստումը կատարելու ժամանակը, ովքեր, որ պետք է գնեին, գինը իջեցրեցին, սարքեցին 600 դրան։Մի կերպ դրան համաձայնվեցինք, հիմա էլ անամոթաբար գինը իջեցրել են 400 դրամ։ Լրիվ անմարդակին վերաբերմունք։ Դժգոհ ենք և՛ գնողներից, և՛ գյուղնախարարությունից, և՛ կառավարությունից։ Ամբողջ աշխարհում խոստանում են, որ պետությունները զարգանում են գյուղատնտեսության շնորհիվ, մեզ մոտ լրիվ հակառակն է, ինչ որ ընկերություններ քամում են մեզ։ Ո՞վ է տեսել՝ Ջրաշենի ծիրանը, որ սաղ աշխարհն ա խոսում այդ մասին, ջրի գնով տանեն։ Էլ կթելը ո՞նց ա լինում։ Ոռոգման ջրի մասին էլ չենք ասում՝ կարոտ ենք մնացել ոռոգման ջրին։ Օրերով ջուրը կտրում են՝ պատճառաբանելով, թե կանալը մարդ է ընկել։ Էդ Գյուլնազ տատու հեքիաթները թող գնան, պատմեն իրանց տերերին։ Մի քանի օլիգարխ Արարատյան դաշտավայրում հեկտարներով այգիներ ու ջերմոցներ են շահագործում, դրա համար էլ գյուղացու ջուրը օրերով կտրում են։ Անգամ դրա արդյունքում կանալում արդեն նեխահոտ է տիրում։ Ավելին՝ այստեղ