Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարհանված բնակիչների վերադարձը ճիշտ չէ. նախարար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Davit-Tonoyan

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում բնակելի շենքի վթարման դեպքին և հետաքրքրվել իրավիճակի մասին: Հիշեցնենք, հունիսի 22-ին, ժամը 23:55-ին ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է։  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ շենքը գտնվում է Արթիկի 8-րդ թաղամասում: Տեղի է ունեցել քարաթափում, գիշերը ժամը 2-ին բնակիչները տարհանվել են, դեպքի վայրում է եղել է նաև մարզպետը: Այժմ բնակիչները տեղափոխվել են այլ բնակտարածքներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն էլ տեղեկացրել է, որ տարհանումից հետո 11 ընտանիք վերադարձել է վթարված շենք, ինչը չի վերահսկվում ԱԻՆ-ի կողմից և վերադարձը,  նախարարի խոսքով, ճիշտ չէ: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է կառավարության նիստից հետո քննարկել հարցը՝ խնդրին լուծում տալու համար: