Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանի մոտ հայտնաբերվածն առգրավվել է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
khandoyan

Երեկ առավոտյան՝ դատարան բերելուց առաջ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ խուզարկության ժամանակ արգելված իր էին գտել: «Ա1+»-ի հետ զրույցում պաշտպան Արայիկ Պապիկյանը նշել էր, որ դատարանից վերադառնալիս նրան ոչ թե խուց են տարել, այլ 5 օրով պատժախուց:  Այսօր ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Ա1+»-ին հայտնեց, որ նրա մոտից հայտնաբերվել է գումար, որը ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի խախտում է: Գումարն առգրավվել է: Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3 մասի ( ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից), 218-ի 3 մասի 1 կետի (պատանդ վերցնելը,, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 238 հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4 մասի 1 ու 2 կետերի հատկանիշներով։