«Երկիր Ծիրանի»-ի 2 անդամները հրաժարվել են կատարել ստանձնած պարտականությունները
Կուսակցության զեկույցը Մնացական Պարակշիևին «Երկիր Ծիրանի» կուսակցությունից հեռացնելու հիմքերի վերաբերյալ Հիմք ընդունելով` «Երկիր Ծիրանի» կուսակցության Կանանց խորհրդի բողոքը` Կուսակցության Ժողովը 17.06.2017 թվականին անցկացրել է ընդլայնված նիստ, որի ժամանակ քննության է առել Մնացական Պարակշիևի և Հայկ Պետրոսյանի վարքագիծը` նրանց կողմից դրսևորված անգործությունը (քաղաքական կամքի բացակայությունը, հանրային շահի առաջնայնության ստորադասումը և անբարեխիղճ լինելը): Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը հանդես են եկել հայտարարություններով` պնդելով, որ իրենց չի հետաքրքրում Կուսակցության ծրագիրը, գաղափարախոսությունը և սկզբունքները, իրենք չեն պատրաստվում այն կյանքի կոչել և չեն կարող թիմային աշխատանքի մասնակից լինել: Իսկ նախապես ստանձնած պարտավորությունների չկատարման վերաբերյալ հայտնել են, որ չեն կարող իրականացնել, քանի որ համապատասխան ժամանակ, պատրաստվածություն, փորձ և հմտություններ չունեն: Նիստը ավարտվելուց հետո ընդունվել է որոշում (տես`«Երկիր Ծիրանի» կուսակցության ընդլայնված նիստի Որոշումը 17.06.2017 թվական) Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ` նրանց տալով հնարավորություն մինչև հաջորդ օրվա ավարտ` ներկայացնել լիազորություններից հրաժարման վերաբերյալ հայտարարություն, միևնույն ժամանակ նրանց զգուշացնելով, որ Կուսակցության առաջարկը նրանց կողմից անտեսելու պարագայում, հրապարակվելու է նրանց նկատմամբ անվստահություն հայտնելու որոշումը: Ընդլայնված նիստը նաև քննող հանձնաժողովին հանձնարարել էր կազմել զեկույց` Մնացական Պարակշիևին Կուսակցությունից հեռացնելու վերաբերյալ (տես` 17.06.2017 թվականի ընդլայնված ժողովի նիստի արձանագրությունը): «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուները միացել են Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ «Երկիր Ծիրանի» կուսակցության ընդլայնված նիստի 17.06.2017 թվականի Որոշմանը (տես` 18.06.2017 թվականի «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուների կողմից վավերացումը): Գործի նախապատմություն Շուրջ քառորդ դար Արցախի եւ Հայաստանի Հանրապետություններում գործող քաղաքական համակարգը հնարավորություն չի ընձեռել հայ ժողովրդին հասնելու ցանկալի արդյունքի` պատմական Հայաստանում ազգային կատարյալ պետականության ստեղծման: Ձախողման հիմնական պատճառը գործող ավտորիտար համակարգն է, որի ներկայացուցիչները, բռնազավթելով իշխանությունը, իրենց ձեռքում են պահում քաղաքական մենաշնորհը: Իշխանության բռնազավթումը եւ քաղաքական մենաշնորհը (ինչի պատճառով առկա են տնտեսական մենաշնորհներ) հանգեցրել է հայ ազգի դեզինտեգրացման, ինչի հետևանքով առկա է Հայրենիքից զանգվածային արտագաղթ` ներգաղթի փոխարեն: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիմնադրվել է 2017 թվականի մարտի 15-ին: ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրը «Երկիր Ծիրանի» կուսակցությանը գրանցել է 2017 թվականի ապրիլի 7-ին: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ռեժիմի դեմ պայքարում որոշում է կայացրել` մասնակցել 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ազատագրմանը` գրավել քաղաքապետարանը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը գտնում է, որ`
- Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ամենակարևոր ժողովրդավարական ինստիտուտը չի գործում` ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը, տեղի չի ունեցել:
- 2015 թվականի դեկտեմբերին կեղծված «սահմանադրական բարեփոխումից» մինչև 2018 թվականի ապրիլ ժամանակահատվածը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար խիստ կարևոր շրջան է` սահուն անցում ապահովելու համար կիսաավտորիտարիզմից դեպի կայուն ավտորիտարիզմ: Նոր ձևավորվող քաղաքական համակարգում կրճատվում է ուղղակի ընտրությունների միջոցով պետության գործադիր իշխանության առաջին դեմքի ընտրությունը: 2018 թվականից գործադիր իշխանության առաջին դեմքը` վարչապետն ընտրվելու է ոչ օրինական ձևավորված (ռեյտինգային), կլանային և օլիգարխիկ ներկայացուցչական մարմնի` ներկայիս խորհրդարանի կողմից: Այս համակարգը ոչնչացնում է քաղաքական մրցակցությունը և հաստատում քաղաքական մենաշնորհը:
- Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն, լծվելով այդ հատուկ առաքելությանը, ամրապնդելով քաղաքական մենաշնորհը, ստանձնել են այս անցումային շրջանում պարտավորություն` ցանկացած գնով այն իրականություն դարձնել: 2016-2018 թվականների փուլը նրանց համար կարևոր է, որպեսզի լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում: Նրանք այս ընթացքում արել են և անում են ամեն ինչ, ու օգտագործում են ցանկացած միջոց՝ իրենց ծրագիրը կյանքի կոչելու համար:
- 2017 թվականին անցկացված երկու` այսպես կոչված ընտրական գործընթացները` ապրիլի 2-ի խորհրդարանական և մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները, ընդգծեցին, որ այսուհետ ողջ ընտրական գործընթացն իրականացվելու է, առաջին հերթին, ՀՀԿ-ի կողմից համակարգված կոռուպցիայի ներքո, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև բիրտ ուժի և տարատեսակ ընտրակեղծարարության գործածմամբ՝ ներգրավելով նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:
- Այսօր կոռուպցիայի հետևանքով առաջացած խնդիրները և սպառնալիքները խարխլել են Հայաստանում դեռ չզարգացած ժողովրդավարական ինստիտուտները, բարոյական արժեքներն ու արդարությունը: Հայաստանում կոռուպցիայի դեպքերը ներառում են արժեքների հսկայական ծավալներ, որոնք կազմում են մեր պետության միջոցների ահռելի մասը, իսկ կոռուպցիայի ամենացինիկ դրսևորումը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից հայրենի հողի` Արցախապատկան հողի և ժամանակակից Հայկական պետականության անվտանգության համակարգի վաճառքն է:
- 2017 թվականի մայիսի 14-ի տեղի ունեցած իշխանության բռնազավթման դեմ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը բողոքներ է ներկայացրել ՀՀ ԿԸՀ, ՀՀ վարչական դատարան և ՀՀ ՀՔԾ՝ մեղադրելով Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը իշխանության բռնազավթման մեջ:
- նշանակվել են թվով չորս նախկին քաղաքապետի տեղակալներ, ովքեր Երևանի քաղաքապետարանում իրենց աշխատանքային գործունեության ժամանակ վնաս են պատճառել Երևանին և երևանցիներին,
- հաստատվել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի հաստիքացուցակը և դրույքաչափերը (Երևանի բյուջեից ամսեկան 436409100 դրամ կամ ամսեկան շուրջ 1 000 000 դոլար հատկացում),
- հասատատվել է 2017 թվականի օտարման ծրագրի ցանկում Երևանին պատկանող թվով 83 հողամասերի ներառումը (հողամասերը հիմնականում գտնվում են Երևանի Կենտրոն համայնքում):
- նիստի ընթացակարգի կոպիտ խախտումներին, այդ թվում նաև նիստի հրապարակայնության սկզբունքի խախտմանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության կին անդամների նկատմամբ խտրական դրսևորումներին, խտրականության ընդգծմանը և երևանցիների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերն առանց համապատասխան հանրային քննարկումների` արագացված կարգով որոշումների ընդունման վերաբերյալ հայտարարություններով հանդես չգալը, կարծիք չհայտնելը, հանրությանը չտեղեկացնելը քննարկվող հարցերի կոռուպցիոն ռիսկերի և չարաշահումների վերաբերյալ
- «Երկիր Ծիրանի» կուսակցության ընդլայնված ժողովի ժամանակ Մնացական Պարակշիևի կողմից հայտարարությունը (տես` 17.06.2017 թվականի ընդլայնված ժողովի նիստի արձանագրություն), որ «նա դուրս է գալիս և Կուսակցության Ժողովից, և Երևանի ավագանու խմբակցությունից, բայց չի պատրաստվում հրաժարվել «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու լիազորություններից»
- «Տնտեսական մենաշնորհների վերացում: Տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների երաշխավորում:
- Կոռուպցիան եւ ստվերային տնտեսությունը սնող քաղաքական ու իրավական պատճառների վերացում»:
- «Իրավունքի գերակայության երաշխավորման համար հիմք եւ ուղեցույց են` Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, իրավունքի գերակայության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոտեցումները, «Իրավունքի գերակայության սկզբունքի» մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1594(2007) բանաձեւը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաեւ «Ազգային եւ միջազգային մակարդակներում իրավունքի գերակայության մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի հանդիպման հռչակագիրը»:
- 2015 թվականին անօրինական անցկացված սահմանադրական հանրաքվեի կեղծված արդյունքների եւ դրանից բխող` փաստացի գործող քաղաքական կառուցվածքի մերժում»:
- «Կանանց ոչ բավարար ներգրավվածության խնդիրը քաղաքական եւ տնտեսական կյանքում լուրջ խոչընդոտ է պետության զարգացման համար: Կանանց իրավունքների ոտնահարումներն ու կնոջ նկատմամբ բռնությունը եւ այդ երեւույթի վերաբերյալ կանխարգելիչ ու բացառող քայլերի բացակայությունն արգելակում են կանանց շահերի եւ իրավունքների պաշտպանությունը:
- Կանանց հավասար մասնակցության ապահովվում որոշումների ընդունման գործընթացներին` հանրային կառավարման բոլոր մակարդակներում»:
- «Հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական եւ արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է կատարել ծրագրված գործողություններ, որոնք պետք է ներառեն հետեւյալ սկզբունքները` քաղաքական կամք, հանրային շահի առաջնայնություն, բարեխղճություն, թափանցիկություն, իրավունքի գերակայություն, բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ հավասարապես պաշտպանվում են օրենքով, ապահովված է իշխանությունների լիարժեք բաժանումը, հարգանքը մարդու իրավունքների ու ազատությունների հանդեպ, ինչպես նաեւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի հետեւողական իրագործում, կոռուպցիոն ռիսկերի գնահատում եւ կառավարում, քաղաքական բարձրագույն մակարդակում հաշվետվողականություն»:
- «Բնապահպանության ոլորտի խնդիրն է հնարավորինu նվազեցնել շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի վրա տնտեuական գործունեության վնաuակար ներգործությունները` ապահովելով շրջակա միջավայրի եւ մարդու առողջության պահպանության երաշխիքները:
- Հողապահպանություն` հողերի դեգրադացիայի (անապատացում, աղակալում, էրոզիա եւ այլն), սողանքների, ապօրինի հորատանցքերի դեմ պայքար»:
- «Երևանի կենտրոնը խիստ ծանրաբեռնված է և այլևս կառուցապատման տեղ չկա: Այս հախուռն շինարարությունը բերեց նրան, որ մենք մի կողմից զրկվեցինք պատմական շենքերից, մյուս կողմից` խիտ կառուցապատում ունեցանք, որտեղ նաև զավթվեցին հանրային կանաչ տարածքները:
- Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2005-2015 թվականներին Երևանում կառուցված միայն բնակելի տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 2 միլիոն 656 հազար քառակուսի մետր, ինչը գրեթե վեց անգամ գերազանցում է նորանկախ Հայաստանի` 1991-2004 թվականների ժամանակահատվածի ցուցանիշը»:
- «Թամանյանի գլխավոր պլանի հիմքում ընկած էր քաղաք-այգու ստեղծման գաղափարը: Հայաստանում ապրիլից մինչև նոյեմբեր եղանակը շատ լավն է, բայց այգիների սակավ քանակությունը ստիպում է մարդկանց ազատ ժամանակն անցկացնել առևտրի կենտրոններում: Եղած այգիները շատ անմխիթար վիճակում են, խնամված չեն և վայրենացել են: Քաղաքի բարեկարգման և այգիների շինարարության վերաբերյալ լուծումները նախատեսում են ե՛ւ թամանյանական նախագիծը, ե՛ւ արդի համաշխարհային փորձը:
- Այսօր Երևանում մեկ շնչին ընկնող կանաչապատ տարածքը կազմում է 5 քառակուսի մետրից էլ պակաս, մինչդեռ, ըստ գիտնականների, այդ ցուցանիշը պետք է կազմի 25 քառակուսի մետրից ոչ պակաս: Նորք Մարաշի անտառի, Կասկադի երկկողմյա անտառի, Հաղթանակ զբոսայգու լանջի անտառածածկ հատվածի, Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Փարոսի» հարևանությամբ գտնվող անտառի, Հրազդանի կիրճի, Օպերայի և Օղակաձև այգու, Դալմայի այգիների տարածքները նախագծվել և հանդիսացել են որպես Երևան քաղաքի «շնչուղիներ և թոքեր»»: