Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գումար կհատկացվի՝ զինվորի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար

Պաշտոնական
7cd01a1c4417f409a48037f58ed4853d

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 16-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշեց. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 8,323.4 հազար դրամ: