Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Սպորտ
sp

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն ավարտվեց Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանի վստահ հաղթանակով: Մեր +105 կգ քաշային ծանրոդը երկամարտում ցույց տվեց 426 կգ (191+235) արդյունք եւ վստահ  զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։ Նա երկրորդ տեղը գրաված վրացի Գիորգի Չխնեիձեին գերազանցեց 20 կիլոգրամով: Այդպիսով, Հայաստանի երիտասարդ ծանրորդները Ճապոնիայից կվերադառնան մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալով: