Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփինե Դալալյանը 4-րդն է աշխարհում

Քաղաքականություն
unnamed-34

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր առաջինը մրցասպարեզ մտան +90 կգ քաշային աղջիկները: Մեր մարզուհի Արփինե Դալալյանը երկամարտում ցույց տվեց 234 կգ (100+134) արդյունք եւ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Նա երրորդ տեղը գրաված էկվադորցի ծանրորդից հետ մնաց 12 կիլոգրամով:  Աշխարհի չեմպիոն դարձավ չինուհի Յոնչժի Սունը, որը պարզապես մրցակցությունից դուրս էր երկու վարժություններում՝ 281 կգ (130+151):