Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աջակիցները Գեւորգ Սաֆարյանին ցանկանում էին տուն տանել (տեսանյութ)

Հասարակություն
gevorg-Saf

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի աջակիցներն այսօր դատարան էին եկել նրան տուն տանելու մտադրությամբ  « Ինձ տուն չէ, չեն թողնում գնամ հիվանդանոց զննության, ուր մնաց տուն թողեն»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը:   Այսօր Վերաքննիչ դատարանում նա  մասնակցում էր իր բողոքի քննությանը:  Գեւորգ Սաֆարյանը  պահանջում է  պատասխանատվության  ենթարկել Ամանորի գիշերը  Ազատության հրապարակում քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին: Պաշտպան Տիգրան Հայրապետյանի  համար տարօրինակն այն է, որ գործով տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանի եւ Գեւորգ Սաֆարյանի միջեւ առերեսում քննիչը չի կատարել, թեեւ ամենաառաջին գործողությունը դա պետք է լիներ:   Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ Գեւորգ Սաֆարյանի մասնակցությամբ  նույն դատարանում մեկ այլ դատական նիստ էր նշանակված։  Այս դեպքում պահանջվում էր արդարացնլ Գեւորգ Սաֆարյանին՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը, որով նա երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել  2016թ ամանորի գիշերվա հայտնի իրադարձություններից հետո։  Հունիսի 29-ին կհրապարակվի այս գործով որոշումը: