Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊՆ. Դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել. հակառակորդը 4 զոհ է տվել

Կարևոր լուրեր Պաշտոնական
Haxordagrutyun_22.06.17_3

Ս.թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ: Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո։ Haxordagrutyun_22.06.17 Haxordagrutyun_22.06.17_1 Haxordagrutyun_22.06.17_2 Haxordagrutyun_22.06.17_3