Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ խոսնակի հայտարարությունը՝ ԼՂ առաջնագծում մահվան դեպքերի առնչությամբ

Քաղաքականություն
logo-delegations

Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում  եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին: Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում և թե՛ խոսքում: Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն  է հայտնում  Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք: