Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ բիզնեսը տվել եմ հավաքագրման». ՀՀԿ պատգամավորը՝ ադրբեջանական կերի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled3-4

Հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանը հերքում է տեղեկությունները, թե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր բիզնեսում սկսել է ստուգումներ. «Բան ու գործ չունեք, էլի»: Պատգամավորի ընկերությունը որոշ տեղեկություններով Ադրբեջանից մանկական կեր է ներմուծել, որը բացահայտվել է: Պարոն Համբարձումյանն առաջին անգամ է լսում այդ մասին. «Անգրագետ լրագրողական թեմա»: Պատգամավորը լրագրողներին առաջարկում է անձամբ համոզվել, որ իր ներմուծած մանկական կերը Ադրբեջանի հետ կապ չունի. «Գնացեք, առեք, ապտեկայում դրած ա»: Միայն զրույցի վերջում է պարոն Համբարձումյանը հերքում, որ ինքն ընդհանրապես բիզնես ունի. «Ես իմ բիզնեսը տվել եմ հավաքագրման»: Ազգային Ժողովում բիզնես ունեցող մեկ այլ պատգամավորի՝ Սամվել Ալեքսանյանի շահերի պաշտպանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն է: Նա ասում է, որ տեքստիլ արդյունաբերության հետ պարոն Ալեքսանյանը կապ չունի. «Աղջիկն ա, ես ձեզ վստահեցնում եմ»: Սակայն ամբողջ Հայաստանն էր տեսել, որ Ալեքսանյանն անձամբ է ուղեկցում վարչապետին իր իսկ տեքստիլ ձեռնարկությունում եւ լուսանկարները տեղադրվել էին կառավարության կայքում. «Հիմնականում ուղեկցում էր Սամվել Ալեքսանյանի աղջիկը, որը այդ կազմակերպության սեփականատերն է»: Սուրեն Կարայանը չգիտի՝ պատգամավորները խախտու՞մ են Սահմանադրությունը բիզնես ունենալով: Լրագրողների այլ հարցերին նախարարը հրաժարվեց պատասխանել: