Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը՝ կապող օղակ ԵՄ և ԵԱՏՄ երկրների միջև

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled2-2

Հունիսի 22-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը մասնակցեց Հռոմի 5-րդ եվրասիական սեմինարին, որտեղ հանդես եկավ ելույթով: Դեսպան Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ձեռքբերումները և առկա հնարավորությունները: Նշվեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ օգտվելով ԵՄ հետ արտոնյալ առևտրային ռեժիմի հնարավորությունից, կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ և ԵԱՏՄ երկրների միջև: Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նախարարներ, դիվանագետներ, մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ: