Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Գասպարյանը Տոկիոյում բավարարվեց բրոնզե մեդալով

Սպորտ
sport-shtanga

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանից պայքարի մեջ մտավ Սամվել Գասպարյանը: Մեր 105 կգ քաշային ծանրորդը երկամարտում ցույց տվեց 365 կգ արդյունք (160+205), գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Հրում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց արծաթե փոքր մեդալ: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ իրանցի Ռեզա Բեյրալվանդին, որը երկամարտում ցույց տվեց 369 կգ արդյունք (163+206): Առաջնության վերջին օրը Հայաստաից հանդես կգան երկու հոգի՝ Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ քաշային կարգ) եւ Արփինե Դալալյանը (+90 կգ):