Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն արտոնյալ կարգավիճակ ունի (տեսանյութ)

Տնտեսություն
Gagik-Melqonyan

Հայաստանն աշխարհում այն 4 երկրներից է, որը ԵՄ երկրներ ապրանքներ է ներկրում GSP+ համակարգ միջոցով։ Դա թույլ է տալիս ավելի քան 6400 ապրանքներ Եվրամիություն արտահանել՝ 0-ական տոկոսադրույքով։ Հայաստանցի գործարարաներն այսօր  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն էին հրավիրված՝ ծանոթանալու GSP+ համակարգի առավելություններին։ Հայաստանն արտոնյալ կարգավիճակ ունի արդեն 4 տարի։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ համակարգն իր դրական պտուղները արդեն տվել է. «Մենք ունենք արտահանման շարունակական աճ դեպի Եվրամիություն, բայց ունենք նաև մեկ այլ շեշտադրում, որ ընդլայնվի նաև ապրանքային կառուցվածքը։ Որովհետև շատ ձեռնտու է, որ մենք հիմա հնարավորինս մեծ թվով, մեծ տեսականի ապրանքներ կարողանանք արտահանել ԵՄ»։ Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ հայկական ապրանքը Եվրամիության շուկայում շնորհիվ GSP+ համակարգի ստացել է առավելություն. «Համակարգի շնորհիվ հայկական ծագման ապրանքները, որոնք որ մտնում են այդ 6400 ապրանքի մեջ, և ստանում են 0%  մաքսատուրք, էժանացնում է մեր տեղական ապրանքը Եվրոպական շուկայում՝ ավելացնելով առավելությունն այլ ապրանքների նկատմամբ»։ 2018 թվականից Հայաստանի արտահանողների համար կգործի նաև Registered Exporter System- REX համակարգը՝ արտահանողների ինքնահավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը։