Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԱՐՅԱՆ ՉԱՐՈՐԱԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Հասարակություն

Ինչո՞ւ են ՀՀ ԶՈՒ շարքերում ծառայում արյան չարորակ հիվանդություններով տառապող զինվորներ:

Արյան չարորակ հիվանդությունների ախտորոշմամբ 13 զինվոր միայն այս տարվա ընթացքում տեղափոխվել է ՀՀ տարբեր զորամասերից հոսպիտալներ: Արդեն գրանցվել են նաեւ մահացության դեպքեր:

Հուլիսի 22-ին նույնպես արյան հիվանդության անակնկալ ախտորոշմամբ Վանաձորի զորամասերից մեկից նախ հոսպիտալ, այնուհետեւ շուտափույթ կարգով «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան հանրապետական արյունաբանական կենտրոն» է տեղափոխվել շարքային 19-ամյա Աշոտ Խաչատրյանը: Բժիշկների գնահատմամբ զինվորի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Արյունաբանական կենտրոնի փոխտնօրենի խոսքերով զինվորին տրվել է «ապլաստիկ անեմիա» ախտորոշում, որը արյան չարորակ հիվանդության տարատեսակ է :

Բժշկության մեջ ընդունված է, որ ցանկացած անակնկալ հիվանդություն կարող է զարգանալ կամ առաջանալ ուժեղ սթրեսի արդյունքում: Միջադեպի կապակցությամբ արդեն սկսվել է քննություն: Սակայն ոչ Հանրապետական , որ Երեւանի, ոչ Գուգարքի մարզի զինվորական դատախազություններում գործի կապակցությամբ՝ տարբեր պատճառաբանություններով, որեւէ փաստ չի տրամադրվում:

Որպես միջադեպի հիմնական պատճառ այսօր ուսումնասիրվում է մի փաստ: Մոտ 2 ամիս առաջ Վանաձորի զորամասերից մեկի / հասարակությանը հայտի որպես ԴՈՒՑ / ոմն սպա՝ Հրո անունով, սաստիկ ծեծի եւ բռնության է ենթարկել այսօր արդեն հիվանդանոցում գտնվող զինվորին: Հաշվի առնելով բանակում տիրող բարքերը դժվար չէ ենթադրել, որ հնարավոր քննության արդյունքում վերոնշյալ սպան այդպես էլ չենթարկվի պատասխանատվության:

Ամեն դեպքում բոլոր 13 դեպքերի կապակցությամբ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ ԶՈՒ վրա: Եթե երկար ժամանակ ծառայող զինվորի մոտ հանկարծակի հայտնաբերվում է արյան հիվանդություն , բայց ոչ ուժեղ սթրեսի արդյունքում, ապա մնում է 2 տարբերակ: Կամ հիվանդության հարուցիչը սնունդն է, կամ էլ զորակոչվել են արդեն հիվանդ երիտասարդներ: Առաջին տարբերակը կարող է վկայել միայն Ազգային Անվտանգության համակարգի բացակայության մասին: Երկրորդ տարբերակը նույնպես ստվեր է գցում ՀՀ ԶՈՒ կոմպետենտության վրա: Եթե երիտասարդն ի սկզբանե ունեցել է արյան հիվանդություն ինչթ՞ւ դա չեն նկատել զինծառայությունից առաջ բժշկական հետազոտություն անցկացնող բժիշկները, ո՞վ պետք է պատասխան տա հիվանդ երիտասարդներին զորակոչելու համար եւ վերջապես ի՞նչ է այսօր կատարվում ՀՀ բանակում, բանա՞կն է պաշտպանում մեզ, թե՞ արդեն ժամանակն է պաշտպանվել բանակից:

Հիշեցնենք միայն, որ Աշոտ Խաչատրյանը բանակ է զինակոչվել որպես առողջության հետ որեւէ խնդիր չունեցող երիտասարդ: