Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները փորձել են մտնել Սասնա ծռերի աջակցի բնակարանը

Հասարակություն
sasna

Քիչ առաջ ոստիկանությունից այցելել են Հայ կանանց ճակատի անդամ, «Սասնա Ծռերի» աջակից, Ավետիսյան 36 հասցեում բնակվող Նաիրա Բադալյանի բնակարան, ստիպել են նրան դուռը բացել ծանոթանալու պատրվակով։ Նաիրա Բադալյանը դուռը չի բացել և ասել է, որ ծանոթանալու ցանկություն չունի և դուռը կբացի միայն դատարանից համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում։ Այդ ժամանակ թաղի տեսուչ ներկայացող ոստիկանը սպառնացել է նրան դռան ետևից, ասելով,  - Այդ դեպքում մենք սրանից հետո շատ ուշադիր կլինենք ձեր նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է «Սասնա Ծռեր» մամուլի ծառայությունը