Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկել են սիրողական օդաչուներ պատրաստելու հարցը

Հասարակություն
unnamed7-3

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ հունիսի 21-ին, հանդիպել է 1927 թվականին հիմնադրված, ինքնաթիռներ արտադրող ամերիկյան «Փայփեր» ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Դրյու Մակիվանին և ԱՊՀ երկրներում «Փայփեր» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, «ՍԻՄ» ավիաընկերության տնօրեն Սիմոն Մնոյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեց «Փայփեր» ընկերության հետ հնարավոր համագործակցությունը, անդրադարձ կատարվեցին համագործակցության շրջանակներում նախատեսվող սիրողական օդաչուներ պատրաստելու և հետագայում ՔԱԳՎ-ի «Ավիաուսումնական կենտրոն»-ում դասընթացներ կազմակերպելու նպատակով ուսումնական ծրագրի ստեղծմանը, ինչպես նաև՝ մի շարք այլ հարցերի: «Փայփեր» ընկերության հետ հնարավոր համգործակցությունը կարող է խթան հանդիսանալ ընդհանուր նշանակության և փոքր ավիացիայի զարգացմանը: Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով գործընկերների պատրաստակամությունը՝ հնարավոր համագործակցության համար, ծրագիրն իրականացնելու իր աջակցությունն առաջարկեց: