Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր

Սպորտ
sport-boks-1-1

Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մեդալով կվերադառնա Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից: Այսօր կայացած քառորդ եզրափակիր փուլի մենամարտում մեր 64 կգ քաշային բռնցքամարտիկը 5:0 հաշվով վստահ հաղթեց հունգարացի Ռիչարդ Կովաչին եւ մտավ  կիսաեզրափակիչ: Այդպիսով, Հովհաննես Բաչկովը նվազագույնն ապահովեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Նշենք, որ այսօր ռինգ կմտնի նաեւ մեր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, որը երեկոյան մրցահերթում ուժերը կչափի Ռուսաստանը ներկայացնող Գաբիլ Մամեդովի հետ: sport boks 2