Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն փոխել է «Փյունիկ» - «Սլովան» հանդիպման վայրը

Սպորտ
sport-evroliga-2

Երեւանի «Փյունիկը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2017-18թթ խաղարկության որակավորման 1-ին փուլը կմեկնարկի սեփական դաշտում: Նման որոշում է կայացրել Եվրոպայի ֆուտբոլային միությունը, չնայած վիճակահանության արդյունքներով փյունիկցիներն առաջին խաղը պետք է անցկացնեին մրցակցի՝ Բրատիսլավայի «Սլովանի» հարկի տակ: Պատճառն այն է, որ եվրոգավաթներին մասնակցող Հայաստանի չորս թիմերից երեքը որպես սեփական խաղադաշտ հայտավորել են Երեւանի «Հանրապետական» մարզադաշտը: Ծանրաբեռնվածության պատճառով ՈՒԵՖԱ-ն փոխել է «Փյունիկի» եւ «Սլովանի» միջեւ կայանալիք առաջին հանդիպման վայրը: Այն տեղի կունենա հունիսի 29-ին, Երեւանում, ժամը 19:00-ին: Պատասխան խաղը նախատեսված է հուլիսի 6-ին, Բրատիսլավայի «Պասիենկա» մարզադաշտում, քանի որ «Սլովանի» սեփական ստադիոնը՝ «Տեգելնե Պոլեն», ներկայումս վերանորոգվում է: Հավելենք, որ նույն օրը «Շիրակը» սեփական դաշտում կընդունի Սլովենիայի «Գորիցային», իսկ «Գանձասար-Կապանը» Չեռնոգորիայում կհանդիպի տեղի «Մլադոստի» հետ: