Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Ասրյանի հիշատակը կհարգի 92 շախմատիստ-շախմատիստուհի

Սպորտ
sport-chess-asryan

Այսօր Ջերմուկում կմեկնարկի Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի 10-րդ հոբելյանական մրցաշարը: Այս տարի գլխավոր մրցանակի համար պայքար կմղի 13 երկրների 92 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 22-ը գրոսմայստեր են: Ըստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի մրցաշարի ֆավորիտներն են լատվիացի Իգոր Կովալենկոն (2656 վարկանիշային միավոր), մեր շախմատիստներ Հրանտ Մելքումյանը (2624), Զավեն Անդրիասյանը (2622), Ռոբերտ Հովհաննիսյանը (2621) եւ ուկրաինացի Ալեքսանդր Զուբովը (2612): Հուշամրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 22.500 ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 5000, 2-5-րդ տեղերը՝ համապատասխանաբար 4000, 3000, 2000 եւ 1000 դոլար: