Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-ռուսական տնտեսական կապերի մասին. 3 սուտ՝ նախագահից

Քաղաքականություն
24213_b-e1497971612140-620x330

Ներկայացնում ենք ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.am կայքի նոր հրապարակումը։ Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված քննարկումների շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ: Այդ հանդիպման շրջանակներում ՀՀ նախագահը, անդրադարձ կատարելով Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ մի քանի ոչ ճշգրիտ տվյալներ է ներկայացրել երկկողմ տնտեսական հարաբերությունների առկա մակարդակի մասին: Առևտրաշրջանառությունը Մասնավորապես, իր ելույթի սկզբում Սարգսյանը նշել է, որ 2016թ. ընթացքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները գրանցել են 15% աճ: Սակայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած տվյալները փաստում են, որ 2015թ. համեմատությամբ նախորդող տարում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության աճը կազմել է ընդամենը  7.4%: Արտահանումը Շարունակելով իր խոսքը՝ նախագահը ընդգծել է նաև այն հանգամանքը, որ 2016թ.  արտահանման ծավալները աճել են 50%-ով: Այսուամենայնիվ, տնտեսական աճի 0.2% ցուցանիշով բնութագրվող տնտեսական համակարգից արտահանման ավելի քան 50% աճը նվազագույնը տարօրինակ է, եթե նկատի առնենք նաև այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի ռեժիմը գործարկվել է ԵԱՏՄ անդամակցությունից տասնամյակներ առաջ՝ 1992թ.: Այս առումով դեռևս ընթացիկ տարվա տարեսկզբին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացրել է դեպի Ռուսաստան արտահանման ապրանքային  կառուցվածքի լայնածավալ ուսումնասիրություն, որից ակնհայտ է դառնում, որ արտահանման այսպիսի աճի հիմքը ոչ թե տնտեսության ընդլայնված վերարտադրությունն է, այլ Հայաստանից դեպի Ռուսաստան թուրքական ապրանքների պարզ վերարտահանումը: Ներդրումները Իր ելույթի մեկ այլ հատվածում նախագահ Սարգսյանը նշել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը մեր երկրում ամենամեծ ներդրողն է, և ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են մեր ընդհանուր ներդրումների 47 տոկոսը»: Այսուամենայնիվ, ՀՀ ԱՎԾ տվյալները կրկին վկայում են, որ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարներում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է ոչ թե 47, այլ մոտ 39 տոկոս: Հարկ է նաև նշել, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ընդհանուր ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են շուրջ 11 մլրդ դրամով կամ 87,2%-ով, իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ մոտ 13 մլրդ դրամով կամ 73 տոկոսային կետով: ԻՔՄ