Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոնա Պողոսյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր

Սպորտ
sport-poghosyan-sona

Հայաստանի ծանրորդները առաջին մեդալը նվաճեցին Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: 75 կգ քաշային աղջիկների մրցումներում մեր մարզուհի Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ  արդյունքով (98+125) զբաղեցրեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Նա նաեւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց էկվադորցի Պատրիսիա Նեյսի Դախոմես Բարերան (242 կգ):