Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանին համոզողների մեջ չկամ. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-kar

ԱԺ նիստին այսօր Կառավարության ծրագրի ներկայացմանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց Ելք դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` ասելով. «Փաստորեն, Ելք դաշինքը եւ վարչապետը փոխադարձ հանդիպման ցանկություն են հայտնել, սակայն միջնորդ ԱԺ նախագահի հետ, ըստ էության, սխալ հասկացվածություն է եղել։ Եթե վարչապետին հարց ուղղելու հերթագրվածների ցանկը նայենք, ապա տպավորություն է, որ միայն Ելք ու Ծառուկյան դաշինքներն են եկել վարչապետի հետ հանդիպման... Թե մյուսներն ինչի համար են եկել, անհասկանալի է, եթե չհաշվենք Սեդրակ Սարոյանի հարցը։ Հիմա հարցս` Դուք 2018թ. հետո համաձայն կլինե՞ք լինել փոխվարչապետ։ Նորից պատասխանեք հարցին` Դուք 2018թ. կլինե՞ք վարչապետ։ Դուք ասում եք` այդ հարցին պարբերաբար պատասխանել եք, միգուցե մենք ինչ-որ բան ենք բաց թողել, կրկնեք, խնդրում եմ, ես գրի կառնեմ, որ հստակություն լինի։ Նաեւ ուզում եմ մի դիտարկում անել` այնպիսի տպավորություն է, որ ԱԺ մեծամասնությունը փորձում է համոզել Սերժ Սարգսյանին, որ հրաժարվի իր նախորդ ասածից, թե ինքը չի դառնա վարչապետ։ Հիմա դուք համոզողների՞ց եք եղել»: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. «Եթե ուզում եք, կարող ենք հենց այսօր էլ կհանդիպել։ Իմ` վարչապետ լինելու հարցը կոռեկտության դաշտի մեջ է, կարծում եմ, դրա համար չեմ կարողանում հստակ պատասխանել։ Ես չեմ կարող պնդել որեւէ բան, քանի որ քննադատության թիրախ եմ դառնում այդպիսով։ Այսպես ասեմ` ես պատրաստ եմ վարչապետ լինել։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին համոզելուն, ապա ես չգիտեմ համոզվողներ կան, թե չէ, սակայն ես համոզողների մեջ չկամ»: Նիկոլ Փաշինյանին բավարարեցին վարչապետի պատասխանները. «Ձեր պատասխանները ի գիտություն կընդունենք»։