Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երեք բռնցքամարտիկներից հաղթեց միայն Կարեն Տոնականյանը

Սպորտ
unnamed-5-2

Խարկովում տեղի ունեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 8 պատվիրակներից մրցապայքարում մնացին միայն երկուսը: Մրցումային հինգերրորդ օրը ռինգ մտած մեր երեք բռնցքամարտիկներից հաղթանակ տարավ միայն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, որը 1/8 եզրափակիչ փուլում մրցեց բուլղարացի Էլիան Դիմիտրովի հետ: Իսկ ահա 75 կգ քաշային Արման Դարչինյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտվեցին իրենց մրցակիցներին եւ դուրս մնացին հետագա պայքարից: Այդպիսով, եվրոպական մեդալների համար պայքարը կշարունակեն Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը: Առաջինը վաղը կմրցի հունգարացի Ռիչարդ Կովաչի, իսկ երկրորդը՝ Ռուսաստանը ներկայացնող Գաբիլ Մամեդովի հետ: