Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի վետերան ֆուտբոլիստները կհանդիպեն կալանավորների հետ (տեսանյութ)

Սպորտ
sport-veteran

Հայաստանում ֆուտբոլի զարգացմամբ եւ մասսայականացմամբ կզբաղվի նաեւ «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» նորաստեղծ հասարակական կազմակերպությունը: Այդ մասին մամուլի ասուլիսին ասաց ՀԿ համահիմնադիր Էդիկ Մարգարյանը: «Մեր կազմակերպությունը բազմաթիվ նպատակներ է հետապնդում: Մասնավորապես՝ պաշտպանել ֆուտբոլիստների, մարզիչների, այլ մասնագետների շահերը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Նյութական, իրավաբանական եւ հոգեբանական օգնություն ցուցաբերել Հայաստանի հավաքականում եւ տարբեր ակումբներում վնասվածք ստացած, ինչպես նաեւ անապահով վետերան ֆուտբոլիստներին եւ նրանց ընտանիքներին»: Հավելենք, որ նորաստեղծ ՀԿ-ն իր առաջին միջոցառումը կկազմակերպի արդեն հունիսի 22-ին. Սեւանի ուղիչ-աշխատանքային գաղութում ընկերական հանդիպում կանցկացնեն վետերան ֆուտբոլիստները եւ կալանավորները: