Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

130 ակրոբատներ իրենց ուժերն են փորձել Գյումրիում (տեսանյութ)

Սպորտ
1497956485_marmnamarzutyun

Գյումրին ընդունել է հերթական մարզական միջոցառումը: Հանրապետության երկրորդ քաղաքի մարմնամարզության մարզադպրոցում իրենց ուժերն են փորձել Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած մոտ 130 ակրոբատ: Նախորդ տարիների համեմատ մրցաշարն անցել է ավելի թեժ պայքարում, մասնագետներին զարմացրել են հատկապես Վանաձորի պատվիրակները: Գյումրեցի մարզիկները նույնպես վատ տպավորություն չեն թողել: Մասնագետները գոհ են սաների արդյունքներից ու վստահ, որ դրանք ավելի բարձր կլինեին, եթե չունենային փորձի պակաս: