Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինսկի խմբի երկրներն առաջնորդվում են իրենց շահով. Թևան Պողոսյան. Առավոտ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Tevan-Poxosyan

«Մինսկի խմբի երկրները շատ լավ գիտեն իրենց շահերը եւ առաջնորդվում են դրանցով: Ցանկացած հայտարարություն բխում է այդ երկրների շահերից»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջանային այցն ամփոփող հայտարարությանը, ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում խուսափել հետագա լարվածությունից: Նրանք նույն կոչն են հղել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին: «Հասցեականությունը պետք է հիմնված լինի իրական ազդեցության վրա: Նախորդ հայտարարության մեջ նշվում էր, որ Ադրբեջանն առաջինն է կրակել, բայց եւ ասվում էր, որ ՀՀ-ն պատասխանել է»,-նկատեց Թեւան Պողոսյանը: Նա նշեց՝ Մինսկի խմբի երեկվա հայտարարությունը եղավ այն ժամանակ, երբ հայկական կողմը պատասխան էր տալիս հակառակորդին, թեեւ այդ մասին տեսանյութ դեռ չկա: Ամբողջական հոդվածը՝ այստեղ