Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնիշխանության սպառնալիքները ՀՀ-ում այլ տեղ են թաքնված. ԵՄ դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
svitalski-p

Արևելյան գործընկերության ընդլայնված և խորացված համաձայնագրի ստորագրման նախապատրաստական քայլերն ընթացքի մեջ են։ ԵՄ-ն ավարտել է տեխնիկական վարժանքը, ըստ որի՝ հաստատված են փաստաթղթի իրավական քայլերը։ «Մենք կարող ենք լավատես լինել։ Մենք հույս ունենք, որ նոյեմբերին համաձայնագիրը կստորագրվի»,- այսօր հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ըստ նրա՝ ԵՄ-Հայաստան հարբերությունները պատշաճ ուղու վրա են։

«Կան շատ մարդիկ Հայաստանում, որոնք հավատում են մեզ, որ մենք լավ գործ ենք անում։ Մենք ընդունում ենք խոնարհաբար, որ կան, որոշ մարդիկ, որոնք չեն հասկանում, կամ չեն ցանկանում հասկանալ, թե մենք ինչ ենք անում Հայաստանում։ Մենք ուզում ենք, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ օգուտ ստանան նրանից, ինչ որ մենք կառաջարկենք նրանց»,- նշեց ԵՄ դեսպանը։ 

Պատասխանելով իր վերջին հայտարարություններին տված իշխանության արձագանքին՝ կապված երկրի ներքին քաղաքական գործերի հետ, Պյոտր Սվիտալսկին ասաց. «Ես չեմ հաղորդել և չեմ հաղորդի ուղերձներ իշխանություններին հանրային քննարկման միջոցով։ Մենք լավ հաղորդակցման միջոցներ ունենք և լավ հարաբերություններ։ Ինձ համար հանրային հայտարարությունների կարիք չկա, որպեսզի ես իմ ուղերձները տեղ հասցնեմ։ Ոչ մի կարծիք, որ ես հայտնել եմ հանրային ճանապարհով, գաղտնիք չէ։ Ինչ վերաբերում է ընտրություններին, կարող եմ հաստատել, որ Եվրամիությունը տրամադրել Է 7 միլիոն եվրո։ Առանց սրա, ջանքը՝ այդ նոր տեխնոլոգիաների իրականացման, արդյունք չէր տա։ Մեր աջակցությունը շատ ավելին է, քան ֆինանսավորումը։ Մեր ֆինանսավորումը ամենաքիչ նպաստն էր, որ բերեցինք ընտրություններին։ Բայց ես կարող եմ շեշտել, որ դա արեցինք ՀՀ իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա։ Եվ եթե այլևս չեն ուզում, չենք անի։ Բայց մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը»։

Ապա Պյոտր Սվիտալսկին հավելեց. «Ես հասկանում եմ, որ իշխանության որոշ գործիչներ կարող են դժգոհել, որ թեմաներ կան, որոնք Հայաստանի ներքին գործն են։ Լավ էլի։ Մենք միասին պարտավորություններ ենք ստանձնել։ Ես մի երկրից եմ, որ շատ զգայուն է ինքնիշխանության հարցի հանդեպ, բայց կան կոնվենցիաներ, աշխատանքային պայմանագրեր, որոնք թույլ են տալիս մեզ կարծիք հայտնել այս կամ այն երկրում տեղի ունեցող իրադարձության մասին։ Ինքնիշխանության սպառնալիքները Հայաստանում այլ տեղ են թաքնված, ոչ թե մեր միջամտության մեջ»։