Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Քաղաքականություն
osce

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հունիսին այցելել են տարածաշրջան՝  քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած նախարարական հանդիպումից հետո, կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը: Հունիսի 10-ին համանախագահները Երևանում հանդիպել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ հունիսի 19-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ: Հունիսի 12-ին համանախագահները մեկնել են Լեռնային Ղարաբաղ՝  հանդիպելու դե ֆակտո իշխանությունների հետ և այցելել են Լեռնային Ղարաբաղի հարակից մի շարք շրջաններ, այդ թվում՝ Զանգելան, Կուբաթլու, Լաչին և Քարվաճառ: Բաքվում նրանք նաև հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ:  Բաքվի հանդիպումների ժամանակ, համանախագահները հայտնել են իրենց խորը մտահոգությունը շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային կորուստների պատճառ են հանդիսացել իրենց՝ Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին: Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափելու հետագա լարումից: Համանախագահները նույն ուղերձն են հղել նաեւ Հայաստանի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին: Նրանք խրախուսում են կողմերին՝ ձեռնարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական միջազգային սահմանին: « Եվ Բաքվում եւ Երեւանում, համանախագահները կողմերին կոչ են արել վերսկսել էական  բանակցությունները՝ հիմնված վստահության և քաղաքական կամքի վրա: Նրանք ընդգծել են, որ դա միակ ճանապարհն է կայուն խաղաղություն բերելու տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր ակնկալում են և արժանի են առաջընթացի և հակամարտության կարգավորման: Նախագահներն հայտնել են իրենց մտադրությունը վերսկսելու քաղաքական երկխոսությունը՝ փորձելով գտնել փոխզիջումային լուծում ամենավիճահարույց հարցերի շուրջ»,- ասվում է ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:  Նրանք նաև նախատեսում են առաջիկայում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափը: