Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե բարդություններ չլինեն, զինծառայողի տեսողությունը կվերականգնվի

Հասարակություն
19149115_1445175215562594_3199635363699669469_n

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր ևս գնահատում է միջին ծանրության։ Մասնագետները դրական են համարում, որ 33¬-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։ Նշենք, որ Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33¬-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։ Նույն օրը նրան վիրահատել է վնասվածքաբանութ յան բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։ Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։ «Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,- հերթական զննումն կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը։ Հետվիրահատական շրջանը ևս անցնում է հարթ։ Զինծառայողը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։ ՀՀ ԱՆ