Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» կհանդիպի Սլովենիայի փոխչեմպիոնի հետ

Սպորտ
sport-evroliga-1

Այսօր հայտնի դարձան Հայաստանի ֆուտբոլային ակումբների առաջիկա մրցակիցները Եվրոպայի լիգայի առաջիկա մրցաշարում: Վիճակահանության արդյունքներով հանրապետության գավաթակիր Գյումրիի «Շիրակը» որակավորման առաջին փուլում կհանդիպի Սլովենիայի արծաթե մեդալակիր «Գորիցայի» հետ: Հայաստանի փոխչեմպիոն Կապանի «Գանձասար-Կապանին» մրցակից է բաժին հասել Չեռնոգորիայի բրոնզե մեդալակիր «Մլադոստ» թիմը: Երեւանի «Փյունիկը», որն անցած առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, այս փուլում կմրցի Սլովակիայի ամենատիտղոսակիր թիմի՝ Բրատիսլավայի «Սլովանի» հետ: Առաջին հանդիպումները տեղի կունենա հունիսի 29-ին, իսկ պատասխանները՝ հուլիսի 6-ին: