Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում գոհ են ցորենի և գարու բերքահավաքից. Արցախպրես

Տնտեսություն
68341

Ցորենի և գարու բերքահավաքի արդյունքները բավարար եմ գնահատում և, եթե անբարենպաստ եղանակներ չլինեն, աշխատանքներն ժամանակին և անկորուստ կավարտենք: Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել  է  ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը  և   նշել, որ այսօրվա դրությամբ հնձի աշխատանքների իրականացման համար տեխնիկայի պակաս չի զգացվում: «Հունիսի  19-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի՝ հնձի ենթակա 58 հազար 48  հեկտար ցանքատարածություններից հնձվել է  շուրջ  9481  հա-ը: Հնձվել է 180   հա  ցորեն  և  9301   հա գարի: Միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 25,3 ցենտներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22,7  ց/հա-ի դիմաց: Ընդհանուր առմամբ՝ հավաքվել է  23 հազար 954,7 տոննա բերք»,-տեղեկացրել  է  Վ. Ավետիսյանը: