Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» կրկին կհանդիպի Անդորայի չեմպիոնի հետ

Սպորտ
sport-liga-cempion

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի առաջիկա մրցաշարի որակավորման 1-ին փուլում կհանդիպի Անդորայի առաջնության այս տարվա հաղթող «Սանտա Կոլոմայի» հետ: Այդ մասին հայտնի դարձավ այսօր ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացած վիճակահանությունից հետո: Ի դեպ, չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում «Ալաշկերտը» հանդիպել էր հենց  «Սանտա Կոլոմայի» հետ եւ հաղթել էր երկու խաղերի արդյունքներով՝ 0:0, 3:0: Մեր թիմը առաջին հանդիպումը պետք է անցկացնի սեփական դաշտում: Հաջորդ փուլ մտնելու դեպքում «Ալաշկերտն» արդեն ուժերը կչափի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: