Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի երկու գործերը պետք է միավորվեն. պաշտպան (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer11

Սասնա ծռերի դեմ հարուցված  երկու գործերը  նույն՝  Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Արտուշ Գաբրիելյանին  մակագրելը փաստաբանները պատահականություն չեն համարում: «Կոնկրետ այս դեպքում անկհայտ էր, որ դա համակարգչի գործ չէր:  Միանշանակ մարդկային գործոն կար, միջամտություն կար»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Իսկ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ ավելացնում  է. «Լավ էլ պատահականության արդյունք չէ, քանի որ 14 հոգու գործն այսպես ասած մակագրված է մի դատավորի, ենթադրվում էր, որ երկրորդն էլ նույն դատավորին պետք է մակագրվեր»: Լիպարիտ Սիմոնյանը  համոզված է, որ այս գործերը պետք է միավորվեն ու  քննվեն մեկ վարույթում, քանի որ վերաբերում են նույն իրադարձությանը:  «Նույն տուժողը երկու անգամ հարցաքննվելու է, նույն վկան երկու անգամ հարցաքննվելու է եւ 14 հոգու նկատմամբ կայացված դատական ակտը ըստ էության ազդելու է մյուս 18-ի վերաբերյալ կայացվելիք դատական ակտի վրա»: «Սասնա ծռերի» 14 անդամի գործով առաջին դատական նիստը տեղի ունեցավ հունիսի 8-ին։ Սակայն չմեկնարկած՝ դատավորը այն հետաձգեց, քանի որ դահլիճում աղմուկ էր։  «Ակնհայտ էր, որ դատավորը դատական նիստն որպես այդպիսին չբացեց, թեեւ որքանով հասկացանք հետագայում նիստն ավարտել էր, այսինքն չբացած ավարտել էր»,- հիշում է փաստաբան Արայիկ Պապիկյանը:  Հիշեցնենք, որ Սասնա ծռերի 14 անդամների գործով առաջին դատական նիստը տեղի էր ունենում փոքր դահլիճում, նույնիսկ պաշտպաններին ներս չէին թողել՝ պատճառաբանելով, որ տեղ չկա:  Պաշտպանները հայտարարեցին՝  դահլիճում բացակայում են ամենատարրական պայմանները 14 անձի   գործ քննելու համար: Հենց այդ էր դարձել  աղմուկի պատճառը։ Հաջորդ նիստն արդեն կկայանա  Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում  ։  Հայտարարությունից  7 օր անց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է արտագնա կարգով  դատական նիստն անցկացնել այլ դատարանում։