Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես պատրաստել նոր սերնդի ուսուցիչներ

Հասարակություն
fud2

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հուլիսի 2-15-ը կմեկնեն ԱՄՆ։ Այցի նպատակն է կրթական նոր մեթոդների ուսումնասիրումը և կրթության ոլորտում ունեցած փորձի փոխանակումը: Նշենք, որ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության Dasaran կրթական ծրագիրը, որը մեկ առցանց հարթակում է համախմբում Հայաստանի և Արցախի 1501 հանրակրթական դպրոցներին, համագործակցում է միջազգային մի շարք կառույցների և ուսումնական հաստատությունների հետ։  Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի խոսքով՝ կրթության որակի բարելավմանն ուղղված համագործակցության կոնկրետ ուղղություններ նախանշելու և նոր սերնդի ուսուցիչների պատրաստելու թեմայի քննարկման նպատակով նախատեսվում է հանդիպում Հարվարդի համալսարանի կրթության դպրոցում գործող Project Zero միջազգային նախագծի ներկայացուցիչների հետ։ Dasaran-ի թիմն այցելություն է նախատեսում նաև առաջադեմ և մարդակենտրոն կրթական ծրագրերի ստեղծման և տարածման առաքելություն ունեցող Fusion Academy: Քննարկումների արդյունքում ձեռք բերած փորձը հետագայում կկիրառվի Dasaran կրթական ծրագրի գործունեության շրջանակում։ Հիշեցնենք, որ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ Հայաստանի հանրակրթական դպրոցներում և կրթությունը հասանելի դարձնել բոլորին՝ անկախ սոցիալական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից:   Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն