Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անհանդուրժողականություն կա կրոնական փոքրամասնությունների հանդեպ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kii

Հայաստանի բնակչության 92 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հասարակական վերաբերմունքը բացասական է՝ արձանագրում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած 2015 թ զեկույցը՝ կրոնական ազատությունների մասին։ Չնայած սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը, սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժնում կարդում ենք․  «Կրոնական փոքրամասնություններն ընկալվում են իբրև սպառնալիք պետության անվտանգությանը»: Ընդ որում՝ Կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք են դրսևորել նաև քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, որոնք հաճախ վերջիններին որակել են «աղանդներ» կամ «պետության թշնամիներ»: Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված վերջին զեկույցներից մեկում էլ հանրակրթական դպրոցներն առանձնացվում էին որպես կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրական վերաբերմունքի ու կարծրատիպերի ձևավորման օջախ: Արդյո՞ք Հայաստանում հասարակությունն իսկապես անհանդուրժող է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ՝ «Կիրակի» հաղորդաշարի հերթական թողարկմամբ։ Տեսանյութեր՝  Վանաձորի «Լոռի» և Գյումրու «Ցայգ» ՀԸ-ներից։ Հյուրերն են կրոնագետ Վարդան Խաչատրյանը և Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը։