Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քվեախցիկ՝ միայն զույգերով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
surenavan

ԵԼՔ դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը հանձնաժողովի անդամ է Արարատի մարզի Սուրենավան համայնքի գյուղապետի ընտրություններում; Նա արձանագրել է, որ քվեախցիկ են մտնում զույգերով

«Հանձնաժողովի անդամները նախագահի գլխավորությամբ օրենքը գիտեն մոտավորապես։ Կարծում եմ, որ ԵԼՔ-ի առաքելություններից մեկը առաջիկա հինգ տարիներին պետք է լինի գրագիտություն բերել ընտրական տեղամասեր; Մարդիկ չեն վստահում նույնիսկ իրենց երեխաներին ու մոտ բարեկամներին։ Քվեախցիկ են մտնում զույգերով, որպեսզի համոզվեն, որ «ճիշտ» ընտրություն է կատարվել»,- նշում է Արայիկ Հարությունյանը;

Հիշեցնենք, այսօր  Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Լեջան համայնքում ընտրությունները մեկ շաբաթով հետաձգվել են;