Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեջան համայնքում ավագանու ընտրությունները հետաձգվել են

Կարևոր լուրեր Քաղաքականություն
LEJAN

Լոռու մարզի Լեջան համայնքում այսօր նախատեսված էին ավագանու անդամների ընտրություններ։ ԿԸՀ կայքում Լեջանի ընտրությունների երկու օր է նշված՝ հունիսի 18 և 25։ Այսօր Ալավերդու «Անկյուն +3 » ՀԸ մեր գործընկերները Լեջան այցելելով՝ պարզել են, որ ավագանու անդամի թեկնածուները պատշաճ ժամկետում չեն հասցրել ԿԸՀ  ներկայացնել իրենց փաստաթղթերը, և մարզպետն առաջարկել է մեկ շաբաթով հետաձգել ընտրությունները։ Այստեղ ավագանու անդամի հինգ մանդատի դիմաց թեկնածություն պետք է առաջադրի առնվազն վեց հոգի։