Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենալավատեսական սցենարով՝ 2050թ. ՀՀ բնակչության թիվը կգերազանցի 3 միլիոնը. Առավոտ

Քաղաքականություն
garik-hayrapetyan

«1985-90 թվականներին մինչեւ 80 հազար ծնելիություն ենք ունեցել, ցածր մահացություն եւ միգրացիա, իսկ անկախությունից ի վեր՝ 90-ականների ցուրտ ու մութ տարիներին, 400 հազար քաղաքացիներ անվերադարձ գնացին երկրից: Ծնելիությունն էլ անկում ապրեց՝ 2000թ.-ին կազմելով 35.000»-այսօր լրագրողների հետ զրույցում այս տվյալները ներկայացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում այժմ ծնելիության գործակիցը 1.6-1.7 է. «Դա նշանակում է, որ բնական վերարտադրություն տեղի չի ունենում: Հիմա ունենք 60+ տարիքի 13% բնակչություն: Մահացության ցուցանիշը գնալով կբարձրանա»: Հայրապետյանը ներկայացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերջին հետազոտության տվյալները, համաձայն որոնց՝ ամենալավատեսական սցենարով մինչեւ 2050թ. ՀՀ բնակչությունը հնարավոր է դառնա 3 միլիոն 200.000: «Սա այն դեպքում, եթե ժողովրդագրության կայունացման ուղղությամբ լուրջ քաղաքականություն տարվի, եւ անկանխատեսելի իրավիճակներ, ինչպես օրինակ՝ քառօրյա պատերազմներ, չլինեն: Իսկ ամենավատատեսական սցենարով՝ նշյալ ժամանակահատվածում բնակչության թիվը կլինի 2 միլիոնից պակաս: Իսկ ծնունդների թիվը կարող է կտրուկ նվազել 2024-2030 թվականներին»,-ասաց Գարիկ Հայրապետյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով