Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք քաղաք՝ մեկ գրքում

Հասարակություն
banushyan

Երևան-Մոնպելյե-Փարիզ. սրանք այն քաղաքներն են, որտեղ ապրել և ստեղծագործել է Ծով alizé Բանուչյանը: «Փորձել եմ ինձ գտնել այդ երեք քաղաքների միջոցով»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ծով alizé Բանուչյանը: Ապրելով այս քաղաքներում՝ հեղինակը ոչ միայն փորձել է բացահայտել իր սեփական «ես»-ը, այլև իր մտորումներին բանաստեղծական շունչ տալ ու հանձնել թղթին: Երևանում, Մոնպելյեում և Փարիզում ծնված բանաստեղծությունները մեկտեղվել են «Երեք քաղաքներ» ժողովածուում, որն այսօր հանձնվեց ընթերցողների դատին: «Գիրքը երեք քաղաքների հանդիպումն է: Կուզեի ապրել և ստեղծագործել նաև այլ քաղաքներում, բայց ծանրաբեռնվածության պատճառով չեմ կարողանում: Շատ հավանել եմ Նյու Յորքը, ցանկացել եմ բանաստեղծություն գրել այնտեղ, բայց չի ստացվել, որովհետև շատ շարժման մեջ էր քաղաքը և ես ոչինչ չէի հասցնում»,- ասաց Ծով alizé-ը: «Երեք քաղաքներ»-ը հեղինակի երկրորդ գիրքն է, առաջինը հրատարակվել է 2008թ.-ին՝ «Տես, որ լռում եմ» վերնագրով և նվիրվել մարտի 1-ի զոհերի հիշատակին, բայց գրել սկսել է շատ վաղ տարիքից: «Երբ դեռ փոքր էի ու գրել չգիտեի, հայրս ասաց՝ արի միասին բանաստեղծություն գրենք: Նա էր գրում այն, ինչ ասում էի: Դա առաջին բանաստեղծությունն էր, իսկ հետո սկսեցի գրել արդեն դպրոցում ու ներկայացնել ընթերցողներին, որոնց կողմից բավական շատ արձագանքներ կային»,- գրքի շնորհանդեսին այսօր ասաց Ծովինարը: Երիտասարդ ստեղծագործողին իր բանաստեղծություններով ճանաչում են նաև համացանցում: Հավատարիմ ընթերցողներից Արևիկ Արամյանը շնորհանդեսի ընթացքում Ծովի համար ընթերցեց իր սիրելի բանաստեղծությունը: «Ծովինարին արդեն երկու տարի է, որ ճանաչում եմ, բայց սոցցանցերից, ինձ համար շատ հաճելի է իր ստեղծագործությունները կարդալը, որովհետև ինձ շատ հոգեհարազատ են և սրտիս են դիպչում: Նրա ամեն մի բառը կարծես ինձ համար գրված լինի, ամեն մի նախադասությունը ես զգում եմ և վերապրում: Իր գրած բանաստեղծությունների հիման վրա  երաժշտություն եմ գրում, բայց դա պարզապես իմ հոգու ձայնն է, որը միայն ինձ համար եմ պահում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արևիկ Արամյանը: Ժողովածուում ընդգրկված բանաստեղծություների մեծ մասը հեղինակը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: Մյուսները ևս չի բացառում, որ ժամանակի ընթացքում կներկայացնի առցանց ընթերցանության սիրահարներին: unnamed (10)...