Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցանկանում են նվաստացնել». փաստաբանին նորից փորձել են խուզարկել

Քաղաքականություն
Gharagyozyan-Ara-C

Փաստաբան Արա Ղարագյոզյանի պայուսակն այսօր Վերաքննիչ դատարանի շենք մտնելիս ցանկացել են խուզարկել:  Փաստաբանը թույլ չի տվել, եւ նշանակված դատական նիստը չի կայացել:  Ինչպես «Ա1+»-ին հայտնեց փաստաբան Արա Ղարագյոզյանը, այսօրվա դատական նիստը վերաբերում էր իր եւ  Հայարփի Սարգսյանի փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու բողոքին: Արա Ղարագյոզյանի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն դատարան մտնող դատախազներին եւ դատավորների չեն խուզարկում. «Սա հոգեբանական ճնշում է փաստաբանների դեմ, սրանով ցանկանում են նվաստացնել փաստաբաններին, եթե շատ գաղտնի անձնական իր ունեմ, ինչի՞  է պետք, որ  ինչ-որ դատական կարգադրիչ բոլորի ներկայությամբ դա տեսնի»,- եզրափակեց  փաստաբանը: Հիշեցնենք, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել: