Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոսկե ծիրանն»` առանց նորամուծությունների (տեսանյութ)

Մշակույթ
voske

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը այս տարի  չի առանձնանա նախորդ տարվա ծրագրից: Կազմակերպիչները բոլոր նորամուծությունները տեղափոխել են հաջորդ հոբելյանական տարվան:  Այս տարի արտամրցութային ծրագրերում կցուցադրվի  ավելի քան 70 ֆիլմ:  Արտամրցութային ֆիլմերը կբաժանվեն երեք ծրագրի՝ Երեւանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ եւ    Հարգանքի տուրք: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշել է, որ հարգանքի տուրք բաժնում  կցուցադրեն լեհական կինոյի մեծ վարպետ  Անջեյ Վայդայի վերջին ֆիլմը: Նա նախորդ տարի 90 տարեկան հասակում հեռացել է կյանքից: «Վայդային մենք վաղուց էինք ցանկանում հրավիրել  եւ նույնիսկ երկու տարի առաջ բանակցություններ էին ցանկանում վարել նրան Հայաստան հրավիրելու համար:  Համաձայնվել էր գալ, բայց հետո բժիշկներն արգելեցին նրան ինքնաթիռ նստել, և այդպես էլ մրցանակը մնաց:  Այդ ֆիլմի ցուցադրման օրը Լեհաստանի դեսպանին կհանձնենք մրցանակը, որը կփոխանցվի Վայդայի ընտանիքին»,- ասաց Միքայել Ստամբոլցյանը: «Ոսկե ծիրանն» այս տարի եւս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին Փառատոնը կանցկացվի  հուլիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում:  Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ: