Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը հավակնում է Ամերիկայի չեմպիոնի կոչմանը

Սպորտ
chess-1

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը բավական հաջող է հանդես գալիս շախմատի Ամերիկայի առաջնությունում, որտեղ մեդալներից բացի վիճարկում են նաեւ աշխարհի գավաթի խաղարկության 4 ուղեգրեր: Արդեն կայացած 8 տուրից հետո 16-ամյա գրոսմայստերը վաստակել է 6,5 միավոր եւ կիսում է 2-8-րդ տեղերը: Վերջին պարտիայում Սամուել Սեւյանն արդեն 27-րդ քայլին ստիպեց մրցակցին կանգնեցնել ժամացույցը: Մրցաշարին մասնակցող մեր մյուս հայրենակիցը՝ Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սեւակ Մխիթարյանը, նույնպես հաղթանակով ավարտեց 8-րդ տուրի հանդիպումը: Նա վաստակել է 5,5 միավոր եւ դեռեւս տեսականորեն կարող է պայքարել չորս ուղեգրերի համար, սակայն դրա համար հարկավոր է հաղթել վերջին երեք պարտիաներում: Այսօր տեղի կունենան 9-րդ տուրի հանդիպումները: Սամուել Սեւյանը սեւերով կմրցի պերուացի գրոսմայստեր Էմիլիո Կորդոբայի հետ, իսկ Գրիգոր Սեւակ Մխիթարյանը ուժերը կչափի կոստառիկացի Լեոնարդո Վալդեսի հետ: