Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես է «Գեոպրոմայնինգը» աղտոտում բնությունը երեք երկրներում. Հետք

Քաղաքականություն
IMG_8238

«Գեոպրոմայնինգ»-ը թանկարժեք մետաղների հանքարդյունահանմամբ զբաղվող միջազգային կազմակերպություն է: Այն հիմնադրել է ռուս գործարար Սիման Պովարենկինը: Ընկերությունը գործում է Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում: «Գեոպրոմայնինգ»-ը վնասել է այս երեք երկրների բնությունը` ոսկի ու այլ թանկարժեք մետաղներ արդյունահանելու ընթացքում, սակայն դրա տեղական մասնաճյուղերը համապատասխան տուգանքների չեն ենթարկվել` տեղական իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի շնորհիվ: Վերջիններս կամ չեն հետաքննում շրջակա միջավայրի աղտոտման խոշոր դեպքերը, կամ չեն հրապարակում ուսումնասիրության արդյունքները: Վրաստանի Բոլնիսի շրջանի Կազրեթի փոքր քաղաքում` Սակդրիսիի հանքավայրից 4 կմ հեռու, հանքաքարով բեռնված տասնյակ մեքենաներ ամեն օր հանքանյութ են տեղափոխում պղնձի վերամշակման մոտակա գործարան: Այդ ճանապարհին ամեն բան` երթևեկության նշանները, մեքենաների ջարդոններն ու գյուղական ավտոբուսների կանգառները ծածկված են փոշու հաստ շերտով: Ավելին՝ այստեղ