Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ ներկայացուցիչները՝ «Սասնա ծռեր»-ի ահազանգի հետքերով. թարմացված

Հասարակություն
untitled_12.thumb_

Արձագանքելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին a1plus.am կայքում հրապարակված հայտարարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու խնդրի մանրամասներին: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել կալանավորված անձանց հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման հարցերը:  Ազատությունից զրկված անձանց բարձրացրած իրավունքների ապահովման և բժշկականօգնություն տրամադրելու հարցերը աշխատանքային կարգով անմիջապես քննարկվել ենքրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, և կստանան համապատասխան լուծում:  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված խնդիրները սահմանված կարգով ամփոփվում են՝ ՀՀ արդարադատության նախարարություն համապատասխան գրություն ուղարկելու նպատակով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ